| 2025 | 2025թ հունիսի 12-ին Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայէկոնոմբանկին շնորհված տեղական արժույթով և արտարժույթով բանկերի ավանդների երկարաժամկետ B1 վարկանիշը կայուն հեռանկարով՝ թարմացնելով Բանկի վերաբերյալ Վարկային եզրակացությունը: Միաժամանակ Moody's Investors Service-ը հաստատել է Բանկի b1 Baseline Credit Assessment (BCA) և ճշգրտված BCA, Not Prime (NP) կարճաժամկետ տեղական և արտարժույթով բանկային ավանդների վարկանիշները, Բանկի Ba3/NP երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական և արտարժույթով գործընկերոջ ռիսկի վարկանիշները (CRRs) և Ba3(cr)/NP(cr) երկարաժամկետ և կարճաժամկետ գործընկերոջ ռիսկերի գնահատումները (CR գնահատումներ): Բանկի վարկանիշների մասին տեղեկատվությունը հասանելի է Moody’s Investors Service-ի կայքէջում: | 
		
			| 2024 | 
				
				2024թ. սեպտեմբերի 3-ին Ասիական զարգացման բանկի կողմից  Սինգապուրում կայացած 10-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկին շնորհվել է «Գենդերային չեմպիոն / Gender Champion» մրցանակը:Տևական ժամանակ է, ինչ Բանկն իր ռազմավարության առանցքում է պահում կանանց ներգրավվածությունը թե՛ կազմակերպության ներսում վերջիններիս առաջընթացի ապահովման առումով, և թե՛ կին ձեռներեցների վարկավորման գործընթացում: Սկսած 2018 թվականից Բանկը կանանց աջակցման ծրագրերի համար միջազգային գործընկերներից ներգրավել է ավելի քան 65 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռեսուրս, որը բիզնեսի ֆինանսավորմանը զուգահեռ, ուղեկցվել է տեխնիկական աջակցության տրամադրմամբ՝ միտված նաև կին ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ու հաջողված ծրագրերի իրականացմանը։
 Հիշեցնենք, որ կանանց մասնաբաժինը Բանկի ընդհանուր աշխատակիցների կազմում մոտ 65% է, որից մոտ 15%-ը զբաղեցնում է ղեկավար պաշտոն:
2024թ. փետրվարի 8-ին Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է Հայէկոնոմբանկի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR)) «B»–ից դարձնելով «B+»՝ կայուն հեռանկարով։ Միաժամանակ բարելավվել է նաև բանկի կենսունակության վարկանիշը (Viability Rating – VR)՝ «b»-ից «b+»-ի: Բանկի վարկանիշի բարելավման մասին հայտարարությունը հասանելի է Fitch Rating-ի կայքէջում: 
				2024թ հունվարի 31-ին Moody’s Investors Service միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայէկոնոմբանկին շնորհված տեղական արժույթով և արտարժույթով բանկերի ավանդների երկարաժամկետ B1 վարկանիշը կայուն հեռանկարով՝ թարմացնելով Բանկի վերաբերյալ Վարկային եզրակացությունը: Միաժամանակ Moody's Investors Service-ը հաստատել է Բանկի b1 Baseline Credit Assessment (BCA) և ճշգրտված BCA, Not Prime (NP) կարճաժամկետ տեղական և արտարժույթով բանկային ավանդների վարկանիշները, Բանկի Ba3/NP երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական և արտարժույթով գործընկերոջ ռիսկի վարկանիշները (CRRs) և Ba3(cr)/NP(cr) երկարաժամկետ և կարճաժամկետ գործընկերոջ ռիսկերի գնահատումները (CR գնահատումներ): Բանկի վարկանիշների մասին տեղեկատվությունը հասանելի է Moody’s Investors Service-ի կայքէջում: | 
		
			| 2023 | 
				2023 թվականի փետրվարի 22-ին Fitch Ratings-ը բարելավել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (Բանկ) վարկանշի հեռանկարը «Կայուն»-ից «Դրական»-ի և վերահաստատել արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի B կարգի վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating (IDR)): 2023 թվականի փետրվարի 1-ին Fitch Ratings-ը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին (Բանկ) վերահաստատել է արտարժույթով թողարկողի դեֆոլտի «B» երկարաժամկետ վարկանիշը (IDR)՝ կայուն հեռանկարով և «b» կենսունակության վարկանիշը (VR):2023 թվականի փետրվարի 1-ին Moody's Investors Service-ը («Moody's») բարելավել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի տեղական արժույթով և արտարժույթով բանկերի ավանդների երկարաժամկետ B1 վարկանիշները և փոխել այդ վարկանիշների կանխատեսումը՝  բացասականից դեպի կայուն: Միաժամանակ Moody's-ը հաստատել է Բանկի b1 Baseline Credit Assessment (BCA) և ճշգրտված BCA, Not Prime (NP) կարճաժամկետ տեղական և արտարժույթով բանկային ավանդների վարկանիշները, Բանկի Ba3/NP երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով Կոնտրագենտի Ռիսկի վարկանիշները (CRRs) և Ba3(cr)/NP(cr) երկարաժամկետ և կարճաժամկետ Կոնտրագենտի ռիսկի գնահատումները (CR Assessments) | 
		
			| 2020 | Բանկն արժանացել է Ասիական զարգացման բանկի  «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացրած գործարքների համար: Բանկն արժանացել է ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն 2019» /STP Quality Award 2019/ մրցանակին: Բանկի գործող վարկանիշները ըստ Moody’s Investors Service միջազգային վարկանշման ընկերության՝ 
				Երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշ՝ Ba3Երկարաժամկետ/կարճաժամկետ ավանդի վարկանիշ՝ B1/NP | 
		
			| 2019 | Visa Recognation Award մրցանակաբաշխության ժամանակ Հայէկոնոմբանկը VISA միջազգային վճարային համակարգի կողմից արժանացել է պրեմիում դասի քարտատեսակը խթանող լավագույն բանկ մրցանակին (Contribution in Promoting VISA Premium Benefits): Բանկի գործող( հաստատված՝ 2019թ. սեպտեմբերի 3) վարկանիշները ըստ Moody’s Investors Service միջազգային վարկանշման ընկերության՝ 
				Երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշ՝ Ba3Երկարաժամկետ/կարճաժամկետ ավանդի վարկանիշ՝ B1/NP | 
		
			| 2018 | Բանկի,  հաստատված՝ 2018թ. հունիսի 26 վարկանիշները, ըստ Moody’s Investors Service միջազգային վարկանշման ընկերության՝ 
				Երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշ՝ B1Երկարաժամկետ/կարճաժամկետ ավանդի վարկանիշ՝ B2/NP | 
		
			| 2017 | 
				Սեպտեմբեր ամսին Սինգապուրում կայացավ Global Trade Review ամենամյա GTR Asia Trade և Treasury Week 2017 սեպտեմբերյան համաժողովը, որի ընթացքում Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երրորդ տարեկան մրցանակաբաշխության ընթացքում հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ: Ֆինանսական շուկայում հայտնի Thomson Reuters կազմակերպության կողմից սույն թվականի հուլիսի 20-ին անցկացված միջոցառմանը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն ստացել է հատուկ մրցանակ՝ որպես Thomson Reuters էլեկտրոնային ֆինանսական հարթակի առաջին օգտատերը ՀՀ-ում: Thomson Reuters-ի հետ համագործակցության շնորհիվ Բանկը ծավալել է ակտիվ գործունեություն թե՛ տեղական, և թե՛ միջազգային շուկաներում | 
		
			| 2016 | 
				Սեպտեմբերի 6-ից 9-ը Սինգապուրում կայացավ Global Trade Review ամենամյա GTR Asia Trade և Treasury Week 2016 սեպտեմբերյան համաժողովը, որի ընթացքում Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երկրորդ տարեկան մրցանակաբաշխության ընթացքում հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ: | 
		
			| 2015 | 
				Օգոստոս ամսին MoneyGram վճարահաշվարկային համակարգը, արժևորելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ հետ բազմամյա փորձն ու արդյունավետ համագործակցությունը, Բանկին շնորհել է «Պրոֆեսիոնալիզմի և Հայաստանում փոխանցման ծառայությունների զարգացմանը նպաստելու համար» հավաստագիր: Հավաստագիրը Բանկի ներկայացուցչին է հանձնել MoneyGram-ի ԱՊՀ և Բալթյան պետությունների տարածաշրջանի ղեկավար Եվգենի Բուտյուգինը` ՀՀ կատարած այցելության ժամանակ:Ապրիլին Սինգապուրում կայացած Միջազգային Առևտրաարդյունաբերական Պալատի Բանկային հանձնաժողովի ամենամյա համաժողովին` Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում առաջին տարեկան մրցանակաբաշխության ընթացքում որպես հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ: «Հայաստանում Առաջատար Գործընկեր Բանկ» մրցանակը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ներկայացուցչին շնորհեց ԱԶԲ Առևտրի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Սթիվեն Բեքը` շնորհակալություն հայտնելով 2014թ. ընթացքում Բանկի ակտիվ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար: | 
		
			| 2014 | 
				Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ին շնորհել է <<Հայաստանում առաջատար գործընկեր>> մրցանակ: | 
		
			| 2013 | 
				"Money Gram" վճարահաշվարկային համակարգը շնորհել է <<ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ>> երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության հավազտագիր:Գերմանական Commerzbank AG-ն  <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ին շնորհել է <<Որակի գերազանցության>> մրցանակ՝ 2013թ. միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու, ինչպես նաև անթերի և արագ իրականացնելու  համար: | 
		
			| 2011 | 
				Գերմանական Commerzbank AG-ն  <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ին շնորհել է <<Որակի գերազանցության>> մրցանակ՝ 2011թ.  ԵՎՐՈ-ով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: | 
		
			| 2010 | 
				Բանկը "Money Gram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2010թ.-ի արդյունքներով ճանաչվել է որպես <<Հայաստանի Հանրապետությունում համակարգով հաճախորդներին գերազանց սպասարկող բանկ>>:Ավստրիական UniCredit BankAG-ն   <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ին շնորհել է <<Որակի գերազանցության>> մրցանակ՝ 2010թ.  ԵՎՐՈ-ով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: | 
		
			| 2009 | 
				Բանկը "MoneyGram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2009թ.-ի արդյունքներով պարգևատրվեց պատվոգրով և ճանաչված 2009թ.-ի լավագույն Բանկ հաճախորդներին սպասարկման ոլորտում: | 
		
			| 2008 | 
				AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը Բանկին շնորհեց BB+ վարկային վարկանիշը՝ <<հնարավոր բարձրացում>> կանխատեսմամբ: | 
		
			| 2007 | 
				Western Union գործակալությունը ՀՀ-ում առաջին անգամ Բանկին շնորհեց պատվոգիր՝ "WesternUnion" դրամական փոխանցումների համակարգի հետ Բանկի երկարատև համագործակցության, ՀՀ-ում "Western Union"  համակարգի զարգացման մեջ ունեցած նշանակալի դերի` ՀՀ-ում "Western Union" ցանցի ընդլայնման և նոր ենթագործակալների  ներգրավման  համար: | 
		
			| 2006 | 
				Բանկն արժանացավ City Group-ի լավագույն սպասարկող գործընկերոջ սերտիֆիկատին: | 
		
			| 2005 | 
				2005թ.-ի արդյունքներով ՀՀ Կենտրենական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության  համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ կառավարության լավագույն գործակալ: | 
		
			| 2002 | 
				2002թ.-ի արդյունքներով AMEX-ի (American Express Bank Ltd., New York) կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն սպասարկող Բանկ և ստացել է որակի սերտիֆիկատ: | 
		
			| 2001 | 
				2001թ.-ի արդյունքներով AMEX-ի (American Express Bank Ltd., New York) կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն սպասարկող Բանկ և ստացել է որակի սերտիֆիկատ:  |