| 
           2020 | 
				«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանոնադրական հիմնադրամը համալրվեց 320,320.0 հազ. ՀՀ դրամով:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և Հոլանդական զարգացման բանկի (FMO) միջև կնքվեց թվով երկրորդ վարկային պայմանագիրը 10 միլիոն ԱՄՆ դոլար և 5 միլիոն եվրո ընդհանուր գումարի չափով: Ներգրավված միջոցներն ուղղվելու են թիրախային խմբերին՝ ՄՓՄՁ-ներին, կին և երիտասարդ հաճախորդներին, «Կանաչ» և գյուղատնտեսական ծրագրերին:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև կնքվեց 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժանացավ  Ասիական զարգացման բանկի «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին՝ առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացրած գործարքների համար:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և շվեյցարական Symbiotics S.A. միջև կնքվեց թվով 6-րդ վարկային պայմանագիրը 10.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով՝ միտված զարգացնելու սոցիալական և կանաչ ծրագրերը:ПАО СБЕРБАНК-ի հետ կնքվեց վճարային ծառայությունների մատուցման նոր պայմանագիր, ըստ որի հնարավորություն ընձեռվեց ПАО СБЕРБАНК-ի քարտապաններին վերջինիս մոբայլ հավելվածի միջոցով փոխանցումներ իրականացնել՝ հօգուտ  «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ցանկացած քարտապանի:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժանացավ ՀՀ «Տարվա կորպորատիվ և ներդրումային բանկ» մրցանակին «Asian Banking & Finance Awards 2020» ամենամյա մրցույթում:Գործարկվեցին «ԱՐՏԱՇԻՍՅԱՆ» և «ՔԱՆԱՔԵՌ» մասնաճյուղերը:Բանկի գործող վարկանիշները ըստ Moody’s Investors Service միջազգային վարկանշման ընկերության՝ - երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշ՝ Ba3
 - երկարաժամկետ/կարճաժամկետ ավանդի վարկանիշ՝ B1/NP
 | 
		
			|                   2019  | 
				Բանկի կանոնադրական հիմնադրամը համալրվեց 3,369,000 հազ. ՀՀ դրամով:         «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և բելգիական «INCOFIN Investment Management» ընկերության կողմից կառավարվող Բելգիայում տեղակայված և գրանցված «INCOFIN CVSO CVBA-SO» ներդրումային ընկերության միջև կնքվեց 3.0 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի միջոցներն ուղղվելու են ՀՀ-ում միկրո և փոքր ձեռնարկությունների բիզնեսի վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 10.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով, 4 տարի մարման ժամկետով վարկային պայմանագիր, որը հաջորդում էր կողմերի միջև ՎԶԵԲ-ի Արևելյան Գործընկերության «Կանայք Բիզնեսում» վարկավորման ծրագրի շրջանակներում 2018թ. մարտին կնքված և հաջողված ծրագրին:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Հոլանդական զարգացման բանկի (FMO) միջև կնքվեց 20.0 մլն ԱՄՆ դոլարի, 5 տարի մարման ժամկետով վարկային պայմանագիր, որի միջոցներն ուղղվելու են ՀՀ-ում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների բիզնեսի, ինչպես նաև  հիփոթեքային, կրթությանն ուղղված վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) միջև կնքվեց 10.0 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի միջոցներն ուղղվելու են ՀՀ-ում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և շվեյցարական «BlueOrchard Finance S.A.» և «Symbiotics S.A.» կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում տեղակայված և գրանցված «BlueOrchard Microfinance Fund» LLC, ինչպես նաև շվեյցարական «Symbiotics S.A.» կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում տեղակայված և գրանցված «SEB Microfinance Fund VII», «Global Financial Inclusion Fund» և «Hortensia Impact Investing Fund» ընկերությունների անունից հանդես եկող «Symbiotics SICAV (Lux.)» ներդրումային ընկերությունների միջև կնքվեցին համապատասխանաբար 10.0 միլիոն ԱՄՆ դոլարի և 5.0 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագրեր, որի միջոցներն ուղղվելու են ՀՀ-ում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:Երևանում կայացած «Visa Recognation Award» մրցանակաբաշխության ժամանակ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն «VISA» միջազգային վճարային համակարգի կողմից արժանացավ «Պրեմիում դասի քարտատեսակը խթանող լավագույն բանկ» մրցանակին (Contribution in Promoting VISA Premium Benefits):Գործարկվել են «ԱՎԱՆ»,  «ԱՐԱՐԱՏՅԱՆ» և «ՌՈՍԻԱ-1» մասնաճյուղերը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ավստրիական «Raiffeisen Bank International» AG-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2019» /STP Quality Award 2019/ մրցանակին, որն արդյունք է «SWIFT» փոխանցումների բարձր որակի ապահովման, ավտոմատ կերպով մշակման և, հետևաբար, առավելագույն կարճ ժամկետում իրականացման:Բանկի վարկանիշները ըստ Moody’s Investors Service միջազգային վարկանշման ընկերության՝երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշը՝ Ba3
 երկարաժամկետ/կարճաժամկետ ավանդի վարկանիշը՝ B1/NP
 | 
		
			|             2018 | 
				Բանկի կանոնադրական հիմնադրամը համալրվեց 3,000,000 հազ. ՀՀ դրամով:Բանկի  էմիսիոն եկամուտներից` 33,438,300 (երեսուներեք միլիոն չորս հարյուր երեսունութ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, չբաշխված շահույթից՝ 2,524,160,700 (երկու միլիարդ հինգ հարյուր քսանչորս միլիոն հարյուր վաթսուն հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ և Գլխավոր պահուստից՝ 3,000,000,000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ուղղվեց կանոնադրական կապիտալի ավելացմանը, որի արդյունքում կանոնադրական կապիտալը կազմեց 22,266,343,200 ՀՀ դրամ և դրա հաշվին 3,000 ՀՀ դրամի չափով ավելացավ մեկ սովորական բաժնետոմսի անվանական արժեքը՝ 7,400 ՀՀ դրամից դառնալով 10,400 ՀՀ դրամ:2011թ.-ից հանդիսանալով «Visa» միջազգային վճարահաշվարկային համակարգի անդամ, թողարկելով և սպասարկելով «Visa» քարտեր՝ 2018թ. ձեռք բերվեց նաև «Visa» միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից անկանխիկ գործարքների սպասարկման արտոնագիր:ՎԶԵԲ-ի «Արևելյան Գործընկերության Կանայք Բիզնեսում Վարկավորման Ծրագրի» շրջանակներում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են կանանց ղեկավարությամբ կամ մասնակցությամբ գործող ՀՀ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և սինգապուրյան «EFA Group» ընկերության կողմից կառավարվող Սինգապուրում տեղակայված և գրանցված «EFA Financial Institutions Debt Fund PTE.» Ltd. ներդրումային ընկերության միջև կնքվեց 2.5 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցները ուղղվելու են ՀՀ փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն շվեյցարական «BlueOrchard Finance S.A.» ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում տեղակայված և գրանցված «BlueOrchard Microfinance Fund, S.A.» ներդրումային ընկերությունից նեգրավեց 8 մլն. ԱՄՆ դոլարի չափով և 3 մլն. Եվրոյի չափով միջոցներ:«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրվող վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի գծով «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի հետ համատեղ առաջինը հայաստանյան բանկային համակարգում ներդրվեց կանխավճարի ապահովագրության պրոդուկտը:Գործարկվել են «ՄԱԼԱԹԻԱ» և «ՆՈՐԱԳԱՎԻԹ» մասնաճյուղերը: | 
		
			|                       2017 | 
				Բանկի  էմիսիոն եկամուտներից` 9,077,411,700 ՀՀ դրամ ուղղվեց կանոնադրական կապիտալի ավելացմանը, որի արդյունքում կանոնադրական կապիտալը կազմեց 13,708,744,200 ՀՀ դրամ և դրա հաշվին 4,900 ՀՀ դրամի չափով ավելացավ մեկ սովորական բաժնետոմսի անվանական արժեքը՝ 2,500 ՀՀ դրամից դառնալով 7,400 ՀՀ դրամ:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և շվեյցարական SYMBIOTICS SA ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող SYMBIOTICS – SEB IV MICROFINANCE FUND ներդրումային հիմնադրամի միջև կնքվեց 1,94 մլրդ ՀՀ դրամի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և շվեյցարական SYMBIOTICS SA ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող SYMBIOTICS – GLOBAL FINANCIAL INCLUSION FUND ներդրումային հիմնադրամի միջև կնքվեց 486 մլն ՀՀ դրամի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և գերմանական FRANKFURT SCHOOL FINANCIAL SERVICES GMBH ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող GLS ALTERNATIVE INVESTMENTS – MIKROFINANZFONDS ներդրումային հիմնադրամի միջև կնքվեց 1մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և շվեյցարական SYMBIOTICS SA ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող GLOBAL IMPACT INVESTMENTS SÀRL ներդրումային հիմնադրամի միջև կնքվեց 3 մլն. ԱՄՆ դոլարի թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերության միջև կնքվեց 10 մլն. ԱՄՆ դոլարի թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր բիզնեսի վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և KfW Խմբի դուստր ընկերություն հանդիսացող DEG – Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH գերմանական զարգացման ֆինանսավորման ընկերության միջև կնքվեց 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև գերմանական սարքավորումների կամ ծառայությունների ձեռքբերման նպատակով տեղական ընկերությունների վարկավորմանը:Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երրորդ տարին անընդմեջ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց  «Հայաստանում Առաջատար Գործընկեր Բանկ» մրցանակը:Բանկը ընդգրկվեց ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2018թ. համար հաստատած «Պետական պարտքի կառավարման գործակալների» ցանկում և 2018թ.-ից հանդես կգա որպես Պետական պարտքի կառավարման գործակալ:Գործարկվել են «ԿՈՏԱՅՔ», «ԿԱՊԱՆ» և «ԴԱՎԹԱՇԵՆ» մասնաճյուղերը, ինչպես նաև հասցեափոխված և անվանափոխված «ՆԱՆՈ» մասնաճյուղը: | 
		
			|                 2016 | 
				Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 2,297,995 հազ ՀՀ դրամով:«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն միացավ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին, որի արդյունքում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կապիտալն ավելացավ 5,294,232 հազ. դրամով, իսկ մասնաճյուղային ցանցը` 6 մասնաճյուղով:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ, շվեյցարական «SYMBIOTICS» SA և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող «MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS» S.A. ֆինանսական հաստատությունների միջև կնքվեց 10.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և բելգիական «INCOFIN CVBA» ներդրումային ընկերության միջև կնքվեց 6.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր բիզնեսի վարկավորմանը:Շվեյցարական «SYMBIOTICS» SA հետ համագործակցության շնորհիվ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող «GLOBAL IMPACT INVESTMENTS» SÀRL ներդրումային ընկերության միջև կնքվեց 5.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի վարկավորմանը:Շվեյցարական «SYMBIOTICS» SA հետ համագործակցության շնորհիվ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող «FINETHIC» S.C.A. ներդրումային ընկերության միջև կնքվեց 1.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր բիզնեսի վարկավորմանը:Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց «Հայաստանում Առաջատար Գործընկեր Բանկ» մրցանակը: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ միացել է «MoneyTun» և «Faster» վճարահաշվարկային համակարգերին:Գործարկվել է «ԵՐԵՎԱՆ» մասնաճյուղը, ինչպես նաև վերաբացվեց նոր վերանորոգված և վերակառուցված «ՌՈՍԻԱ» մասնաճյուղը: | 
		
			|       2015 | 
				«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ միացել է «CONVERSE TRANSFER» վճարահաշվարկային համակարգին:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Ղազախստանի «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ի ղեկավարների միջև ստորագրվեց երկու բանկերի միացման հուշագիր` ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին միացնելու նպատակով:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և «BLUEORCHARD MICROFINANCE FUND» LLC ներդրումային ընկերության միջև կնքվեց 3 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միկրո բիզնեսի վարկավորմանը:«MoneyGram» համակարգը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Պրոֆեսիոնալիզմի և Հայաստանում փոխանցման ծառայությունների զարգացմանը նպաստելու համար» հավաստագիր:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: | 
		
			|   2014 | 
				Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ շնորհել է «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակ:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն միացել է "Tandem" վճարահաշվարկային համակարգին: | 
		
			|     2013 | 
				Գերմանական Commerzbank AG-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2013թ. միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու, ինչպես նաև անթերի և արագ իրականացնելու համար:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ստացել է ISO/IEC 27001:2005 (Տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգ) հավաստագիր: Գործարկվել է «ՀՐԱԶԴԱՆ-ՄԻԿՐՈ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ:MoneyGram-ի կողմից շնորհվել է «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ» երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության հավաստագիր: | 
		
			| 2012 | 
				«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն միացել է "Avers", "UNIStream" և "Golden Money Transfer" վճարահաշվարկային համակարգերին: | 
		
			|           2011 | 
				Գերմանական Commerzbank AG-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2011թ. ԵՎՐՈ-ով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:Հայաստանում առաջին անգամ ՎԶԵԲ-ն իրենց գործառույթներով հնարավոր առավելագույն ժամկետով (ևս երեք տարով) երկարաձգեց իր մասնակցությունը (25% +1 բաժնետոմս) «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալում:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Ասիական Զարգացման Բանկի միջև կնքվեց արտաքին առևտրի ֆինանսավորման վարկային գծի տրամադրման պայմանագիր, որի համաձայն Բանկը միացավ Ասիական Զարգացման Բանկի Առևտրի խթանման ծրագրին:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի միջև կնքվեց 5.0 մլն. ԱՄՆ դոլար գումարով թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 6.0 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարով վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն դարձել է "VISA" միջազգային վճարահաշվարկային համակարգի անդամ:Միացել է "Intelexpress" վճարահաշվարկային համակարգին:Գործարկվել են «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ», «ԳԱՎԱՌ» և «ՌՈՍԻԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ինչպես նաև հասցեափոխված և անվանափոխված «ՍԱՐԱՋՈՎ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ: | 
		
			|         2010 | 
				Հունիսին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց սինդիկացված վարկի թվով երկրորդ պայմանագիրը, որի համաձայն համաշխարհային ճանաչում ունեցող չորս ֆինանսական հաստատություններ` ՎԶԵԲ-ը, ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited Բանկերը և շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպությունը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրեցին 10.0 մլն. ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ, որն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Դեկտեմբերին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի, ՄՖԿ-ի և FMO ֆինանսական կազմակերպության միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրվեց 10.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն "MoneyGram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2010թ. արդյունքներով երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց «Հայաստանի Հանրապետությունում համակարգով հաճախորդներին գերազանց սպասարկող բանկ»:Ավստրիական UniCredit Bank AG-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2010թ. ԵՎՐՈ-ով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:Միացել է "Contact" և "Coinstar" վճարահաշվարկային համակարգերին:Գործարկվել է «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ: | 
		
			|         2009 | 
				Հունվարին, «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակներում Միջազգային Ֆինանսական Կորպորացիան «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ին տրամադրեց 5.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկային գիծ:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն դարձել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի անդամ և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն միակ Բանկն է, որի բաժնետոմսերը ցուցակված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի "B" հարթակում:Նոյեմբերին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև 15.12.2005թ. կնքված «Համաֆինանսավորման» ծրագրի իրականացման պայմանագրի շրջանակներում կնքվեց նոր համաձայնագիր, որով մինչ այդ գործող 5.0 մլն. ԱՄՆ դոլար միջոցներին ավելացվեց ևս 2.0 մլն. ԱՄՆ դոլար` ծրագրի ընդհանուր արժեքը հասցնելով 7.0 մլն. ԱՄՆ դոլարի:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն "MoneyGram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2009թ. արդյունքներով պարգևատրվեց պատվոգրով և ճանաչվեց 2009թ. լավագույն Բանկ հաճախորդների սպասարկման ոլորտում:Միացել է "Lider", "Ria Money Transfers", "Zolotaya Korona" վճարահաշվարկային համակարգերին և "Worldlink" միջազգային վճարումների համակարգին:Գործարկվել է «ՇԻՐԱԿ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ: | 
		
			|         2008 | 
				Փետրվարին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 5.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվեց փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:Բացվել է միկրովարկավորման մասնագիտացված կենտրոն:AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց "BB+" վարկային վարկանիշը` «հնարավոր բարձրացում» կանխատեսմամբ:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ բացել են հաճախորդների հեռախոսային սպասարկման (call center) կենտրոն:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ՎԶԵԲ-ի կողմից ճանաչվել է ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ակրեդիտիվ թողարկող տարվա ամենաակտիվ Բանկը Հայաստանի Հանրապետությունում:Միացել է "Blizko" վճարահաշվարկային համակարգին:Գործարկվել է «ԶԵՅԹՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ: | 
		
			|                   2007 | 
				Փետրվարին Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը ՀՀ բանկային համակարգում առաջին անգամ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն շնորհեց ֆինանսական կայունության E+ և երկարաժամկետ ՀՀ դրամով ու արտարժույթով ավանդների B1 վարկանիշներ, երկուսն էլ Stable Outlook-ով (կայուն հեռանկար): Ապրիլին, վերանայելով շնորհված վարկանիշները, Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը Բանկին արժանացրել է ավելի բարձր` ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշների, երկուսն էլ Stable Outlook-ով (կայուն հեռանկար):Փետրվարին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվել է փոքր և միջին բիզնեսի և հիփոթեքային վարկավորմանը:Հունիսին հայկական Բանկերից առաջինը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ արժանացավ գերմանական Commerzbank AG Բանկի Միջազգային արտարժութային փոխանցումների որակի սերտիֆիկատին` միջազգային փոխանցումների արագ և որակյալ կատարման համար:Հուլիսին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին 2007թ. տրամադրեց 103.5 մլն. ՀՀ դրամի հիփոթեքային վարկեր:Հոկտեմբերին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 3.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվել է միկրո և փոքր բիզնեսի վարկավորմանը:Դեկտեմբերին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց սինդիկացված վարկի պայմանագիր, որի համաձայն ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային ճանաչում ունեցող վեց ֆինանսական հաստատություններ` ՎԶԵԲ-ը, գերմանական Commerzbank AG, ավստրիական Raiffeizen Zentralbank Osterreich AG և Bank Austria Creditanstalt AG, հնդկական State Bank of India, թայվանյան Land Bank of Taiwan, անգլիական FBN Bank (UK) Limited Բանկերը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրեցին 15.0 մլն. ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ, որն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:"Western Union" գործակալությունը ՀՀ-ում առաջին անգամ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց պատվոգիր` "Western Union" դրամական փոխանցումների համակարգի հետ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի երկարատև համագործակցության, ՀՀ-ում "Western Union" համակարգի զարգացման մեջ ունեցած նշանակալի դերի` ՀՀ-ում "Western Union" ցանցի ընդլայնման և նոր ենթագործակալների ներգրավման համար:Միացել է "Money Gram" վճարային համակարգին:Գործարկվել են «ՆՈՐԱԳԱՎԻԹ» և «ԻՋԵՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ: | 
		
			|           2006 | 
				Երևանում մարտ ամսին Բանկի և ՎԶԵԲ-ի կողմից համատեղ կազմակերպվեց և անցկացվեց Առևտրի ֆինանսավորման միջազգային բանկային կոնֆերանսը:Մայիսին Բանկի և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ) միջև կնքվեց «Առևտրի խթանման և երաշխիքների տրամադրման» պայմանագիր:Բանկը "Lufthansa" գերմանական ավիաուղիների և ավտոմեքենաների վարձույթի "Hertz" ընկերության հետ համատեղ թողարկեցին "MasterCard standart" քարտեր, որը հնարավորություն է տալիս քարտատերերին օգտվել "Lufthansa" գերմանական ավիաուղիների և ավտոմեքենաների վարձույթի "Hertz" ընկերության ծառայություններից զեղչերով ավելի քան 150 երկրներում:Դեկտեմբերին ՎԶԵԲ-ի և Բանկի միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն Բանկին կհատկացվի 2.0 մլն. ԱՄՆ դոլար գումարի վարկ, որը ուղղվելու է բացառապես հիփոթեքային վարկավորմանը: Սա ՎԶԷԲ-ի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող առաջին հիփոթեքային ծրագիրն է:2006թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ կառավարության լավագույն գործակալ:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժանացավ CitiGroup-ի լավագույն սպասարկող գործընկերոջ սերտիֆիկատին:Բանկը մասնակցեց է գերմանական KfW Բանկի «Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում» ծրագրին:Գործարկվել են «ԱՋԱՓՆՅԱԿ», «ԳՈԳԱՎԱՆ», «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» և «ՌՈՍԻԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ: | 
		
			|             2005 | 
				Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 633.3 մլն. դրամով, որի արդյունքում EBRD մասնակցությունը Բանկի կանոնադրական կապիտալում կազմեց 25%+1 բաժնետոմս:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ:EBRD փայամասնակցության շրջանակներում մատուցվող 500.0 հազ. եվրո տեխնիկական օժանդակության ցուցաբերման մրցույթում հաղթած "Lloyds TSB" Բանկը հունիսից գործունեություն է ծավալել համաձայն հաստատված «Ինստիտուցիոնալ կառուցման պլանի»:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Կոմերցբանկի միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ին հատկացվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և EBRD-ի միջև կնքված համաֆինանսավորման պայմանագրի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին կհատկացվի 3.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկային գիծ:Բանկը «Արմինֆո» տեղեկատվական գործակալության կողմից արժանացել է ՀՀ առևտրային Բանկերի մեջ հիփոթեքային վարակավորում իրականացնող, պլաստիկ քարտերի շուկայում և միջբանկային արտարժութային շուկայում ակտիվ գործունեություն իրականացնող լավագույն Բանկ նոմինացիային:2005թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ:Գործարկվել են «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ 1», «ՆԱԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՐԱՐԱՏՅԱՆ», «ԱԳԱՐԱԿ», «ԶՎԱՐԹՆՈՑ», «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ՇԻՐԱԿ», «ԽՈՐԵՆԱՑԻ», «ԳՈՒԳԱՐՔ», «ՍԻՍԻԱՆ», «ԱՅՐՈՒՄ» և «ԲԱՎՐԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ: | 
		
			|       2004 | 
				«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և KFW-ի միջև կնքվեց վարկային երաշխիքի պայմանագիր, որով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հնարավորություն ընձեռնվեց ներգրավել վարկային միջոցներ միջազգային առևտրային Բանկերից, որի դիմաց որպես ապահովման միջոց KFW -ն կթողարկի մինչեւ 2.5 մլն. ԱՄՆ դոլարի երաշխիքներ:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և IFC-ի միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ:«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) միջև կնքվեց պայմանագիր, որով սկսվեց Բանկի կանոնադրական կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության գործընթացը, որի արդյունքում ՎԶԵԲ-ի մասնակցությունը Բանկի կանոնադրական կապիտալում կկազմի 25%+1 բաժնետոմս:Գործարկվել են «ԿԵՆՏՐՈՆ» «ԷՐԵԲՈՒՆԻ-1» և «ԱՐԱՐԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ: | 
		
			|     2003 | 
				Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 200 մլն. դրամով:EBRD համագործակցությամբ ներդրվել է արտաքին առևտրի խթանմանը ուղղված ակրեդիտիվային ֆինանսավորման նոր գործիք:Բանկի և "Western Union Financial Services" INC կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն Բանկը, որպես հատուկ ներկայացուցիչ, հնարավորություն է ստացել ՀՀ տարածքում ներգրավել ենթաներկայացուցչություններ (ոչ ֆինանսական կազմակերպություններ` տնտեսվարող սուբյեկտներ)` դրամական փոխանցումներ իրականացնելու նպատակով:Բանկը միացել է REUTERS համակարգին: | 
		
			|     2002 | 
				Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 300 մլն. դրամով:Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) Առևտրի Խթանման Ծրագրի շրջանակներում ստացել է 500 հազ. ԱՄՆ դոլարի երաշխիքային վարկ:Հոկտեմբերին դարձել է EUROPAY INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլացված անդամ:Բանկը ՀՀ միակ բաց բաժնետիրական Բանկն է, որն ունի ավելի քան 1400 բաժնետերեր և 2002թ. անընդմեջ իր բաժնետերերին վճարում է շահաբաժիններ:Բանկը ՀՀ միակ Բանկն է, որի բաժնետոմսերը 2002թ. ցուցակված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի "B" հարթակում: | 
		
			|         2001 | 
				ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: (Լիցենզիա թիվ 1)Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 100 մլն. դրամով:2001թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ:2001թ. արդյունքներով AMEX-ի (American Express Bank Ltd., New York) կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն սպասարկող Բանկ և ստացել է որակի սերտիֆիկատ:Ներդրվել է մասնաճյուղերի ռեյտինգավորման համակարգ: Սահմանվել է վարձատրություն` ըստ ռեյտինգի արդյունքների:Գործարկել է «Գերմանա-հայկական հիմնադրամի միկրո և փոքր բիզնեսի վարկավորման» ծրագրի շրջանակներում աշխատող վարկային մասնագետների աշխատանքի վարձատրման բոնուսային համակարգը:"SIL PLAZA" առևտրի կենտրոնում տեղադրվել է ArCa քարտեր սպասարկող բանկոմատ:Ծավալվել է ակտիվ գործունեություն սպառողական վարկերի տրամադրման բնագավառում: | 
		
			|       2000 | 
				Հիմնադրել է «Էկոնոմինկասացիա» դուստր ընկերությունը:Մասնակցել է ՀՀ-ում պլաստիկ քարտերով միասնական վճարային համակարգի ձևավորման նպատակով ստեղծվող «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի հիմնադրմանը:Գործարկել է լոկալ (դեբետային, կրեդիտային) պլաստիկ քարտերի սեփական համակարգըԱկտիվ գործունեություն է ծավալել Գերմանա-հայկական հիմնադրամի միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ծրագրի շրջանակներում:Առաջինը ՀՀ բանկային համակարգում, առանց պետական երաշխավորության, պայմանագիր է կնքել Վերակառուցման և զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ` 1 մլն. ԱՄՆ դոլարի սահմաններում վարկային ծրագիր իրականացնելու նպատակով:Գործարկել է AEB Home Bank սկզբունքով (առանց բանկ այցելելու) հաճախորդների սպասարկման համակարգը:Մասնակցել է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հիմնադրմանը:Ընգրկվել է The Urban Institute-ի կողմից իրականացվող «Աղետի գոտու բնակչությանը բնակարանի գնման վկայագրերի տրամադրման» ծրագրին:2000թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ: | 
		
			| 1999 | 
				Մասնակից է դարձել Լինսի հիմնադրամի փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրին:Միացել է WESTERN UNION միջազգային փոխանցումների համակարգին` ընդգրկելով իր ողջ մասնաճյուղային ցանցը: | 
		
			| 1998 | 
				ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: (Լիցենզիա թիվ 1)Միացել է Bankmail էլեկտրոնային վճարային համակարգին: | 
		
			|   1997 | 
				Դարձել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման գործակալ:Արտոնագրվել է ՀՀ-ում Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող փոքր և միջին բիզնեսի զարգացման ֆինանսավորման ծրագրին:Անցել է Բանկի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին: | 
		
			|   1996 | 
				ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: (Լիցենզիա թիվ 1)Դարձել է Երևանի Ֆոնդային Բորսայի անդամ:Դարձել է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T.) անդամ: | 
		
			|   1995 | 
				ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է արտարժույթով գործառնություններ իրականացնելու Գլխավոր արտոնագիր (Արտոնագիր թիվ 1):Դարձել է Հայաստանի Բանկերի Միության անդամ: | 
		
			|   1993 | 
				Վերագրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկում որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1/35):ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործառնությունների իրականացման արտոնագիր (Արտոնագիր թիվ 1/35): | 
		
			| 1991 | 
				Գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում` որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1): | 
		
			| 1988 | 
				ԽՍՀՄ բանկային համակարգի վերակառուցման արդյունքում ստեղծվել է «ԽՍՀՄ Բնակսոցբանկի հայկական հանրապետական բանկը», որի իրավահաջորդն է հանդիսանում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ: |