Ընդհանուր տեղեկատվություն
 
- Բանկի կողմից POS վճարային տերմինալի ծառայության ակտիվացման գործընթացը տևում է սովորաբար մինչև 5 (հինգ) աշխատանքային օր,սակայն հնարավոր է ակտիվացնել ավելի սեղմ ժամկետներում, ինչը ենթակա է քննարկման առևտրի և սպասարկման կետի և Բանկի միջև:
 
- POS տերմինալով անկանխիկ գործարքների դիմաց Բանկի կողմից գանձվող միջնորդավճարների սակագները ըստ սպասարկման կետերի սահմանվում են պայմանագրային հիմունքներով: Ընդ որում POS տերմինալի ծառայության ակտիվացման կամ սպասարկման վճար Բանկի կողմից չի սահմանվում:
 
- Նվազագույն շրջանառության չափ*
 POS տերմինալով (բացառությամբ Mobile POS հավելվածով) իրականացված ամսական շրջանառությունը 300,000 ՀՀ դրամից փոքր լինելու դեպքում ամսական սպասարկման վճար (ներառյալ հարկերը)՝ 3,000 ՀՀ դրամ
 * շրջանառության համար հիմք է ընդունվում օրացուցային ամսվա ընթացքում տվյալ ԱՍԿ-ում ակտիվացված բոլոր POS տերմինալների միջոցով կատարված գործարքների հանրագումար
 
- Բանկի կողմից տրամադրված յուրաքանչյուր ՀԴՄ- POS տերմինալով իրականացված ամսական շրջանառությունը 600,000 ՀՀ դրամից փոքր լինելու դեպքում 6,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ՀԴՄ- POS տերմինալի հաշվարկով
- ԱՍԿ-ի նախաձեռնությամբ POS տերմինալի պայմանագրի դադարեցման վճար (ներառյալ հարկերը)
 Բանկի կողմից POS տերմինալի ծառայությունը (բացառությամբ Mobile POS հավելվածի) ակտիվացումից հետո մեկ տարվա ընթացքում պայմանագրի վաղաժամ դադարեցման և/կամ ՀԴՄ-ն փոխարինելու դեպքում ամսական սպասարկման վճար (ներառյալ հարկերը)՝ 50,000 ՀՀ դրամ
 
- Բանկի կողմից տրամադրված ՀԴՄ-POS տերմինալի ակտիվացումից հետո 3 (երեք) տարվա ընթացքում պայմանագրի վաղաժամ դադարեցման և/կամ ՀԴՄ-POS տերմինալի փոխարինման դեպքում ամսական սպասարկման վճար (ներառյալ հարկերը)՝ 180,000 ՀՀ դրամ
 
- Բանկը՝ ժամանակավոր, անհատույց օգտագործման իրավունքով, առևտրի և սպասարկման կետին տրամադրում է գործունեության համար առավել նպատակահարմար POS տերմինալների ծառայաության ակտիվացման համար անհրաժեշտ սարքավորումներ (այդ թվում ՀԴՄ- POS տերմինալներ): 
 
- POS տերմինալի ծառայության ակտիվացման գործնթացն ավարտելուց հետո Բանկի աշխատակիցը առևտրի և սպասարկման կետի համապատասխան աշխատակցին ծանոթացնում է POS տերմինալի շահագործման բոլոր կանոններին և տրամադրում է քարտերի սպասարկման ձեռնարկը և սպասարկող քարտերի լոգոտիպերը:
 
- POS տերմինալի ծառայության ակտիվացումից հետո Բանկն անվճար տրամադրում է Բանկի լոգոտիպով անդորրագրերի թղթերը:
 
- POS տերմինալով հնարավոր է ընդունել վճարումներ ցանկացած բանկի թողարկած վարկային և դեբետային քարտերով և անհպում վճարման եղանակներով:
 
- Բանկը սպասարկում է հետևյալ վճարային համակարգերի քարտերը`
 - Արմենիան Քարդ (ArCa)
 - Visa International
 - Europay, MasterCard
 
- Եթե առևտրի և սպասարկման կետի կողմից POS տերմինալով իրականացված ամսական շրջանառությունը (շրջանառության համար հիմք է ընդունվում օրացուցային ամսվա ընթացքում տվյալ առևտրի և սպասարկման կետում ակտիվացված բոլոր POS տերմինալների միջոցով կատարված գործարքների հանրագումարը) փոքր է 300,000 ՀՀ դրամից, Բանկի կողմից գանձվում է սպասարկման վճար` ամսական 3,000 ՀՀ դրամի չափով ներառյալ հարկերը: POS տերմինալի ծառայության տեղադրումից (ակտիվացումից) հետո 1 տարվա ընթացքում պայմանագրի վաղաժամկետ դադարեցնելու համար գանձվում է հրաժարվելու վճար՝ 50,000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը:
 
- Առևտրի և սպասարկման կետի կողմից 3 ամիս շարունակ POS տերմինալով (բացառաությամբ ՀԴՄ-POS տերմինալի) իրականացված անկանխիկ գործարքների առնվազն 900,000 ՀՀ դրամ գումարի չափով շրջանառություն չապահովելու պարագայում Բանկն իրավունք ունի վաղաժամկետ լուծել POS տերմինալի ծառայության պայմանագիրը և դադարեցնել առևտրի և սպասարկման կետի սպասարկումը:
Հայէկոնոմբանկ ԲԲԸ վճարային քարտերի սպասարկման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայէկոնոմբանկ ԲԲԸ POS տերմինալների տեղեկատվական ամփոփագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծառայության նախորդ մեկ տարվա սակագներին և պայմաններին (տեղեկատվական ամփոփագրերին) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ:
 
							 
			     
							 
							